Տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը նախապատրաստող հավաք

Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվելիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի կազմակերպական հավաք, որին մասնակցեցին 21 համահայկական և եկեղեցական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, քննարկվեցին համաժողովի կազմակերպական և օրակարգային հարցեր:

Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց 3 տարին մեկ գումարվող համահայկական համաժողովը՝ որպես սփյուռքի հետ կապերը սերտացնելու, միասնական համահայկական օրակարգ, երկխոսություն ձևավորելու հարթակ: Նա մասնավորապես նշեց. «Հայաստան Սփյուռք երկխոսության ամենակարևոր առարկան համահայկական կառույցների հետ աշխատանքն է:  Այս համաժողովը պետք է ավելի հստակեցնի, վերակազմակերպի թիրախային, մասնագիտական և հայկական օրակարգը, համահայկական առաջնահերթությունների վերաբերյալ նոր առաջարկներ, մոտեցումներ, տեսակետներ ձևավորի: Պետք է կարողանանք Սփյուռքի ներուժը տեղափոխել Հայաստան: Մեր երկու հայկական հանրապետություններին նոր սլացք, նոր զարգացում է պետք: Համահայկական կառույցների ներկայացուցիչների ելույթների բազմազանության մեջ մենք պետք է գտնենք, ընդգծենք առաջարկները՝ սփյուռքում հայապահպանության խնդիրները լուծելու, համահայկական օրակարգը թարմացնելու, Հայրենիք-Սփյուռք գործակցության հայեցակարգը լրամշակելու համար: Համաժողովի պատասխանատուն բոլորս ենք, պետք է շատ լավ կազմակերպենք»:

%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b42

Scroll Up