Հայրենադարձ ընտանիքը Երևանում նոր արշավ է սկսվել

Ղազախստանից ընտանիքի հետ 2016 թվականին հայրենադարձված տասնհինգամյա Նաիրա Ավետիսյանը նախաձեռնել է «Մաքուր Հայաստան՝ հայրենադարձների նախաձեռնությամբ» հասարակական արշավը:
Երբ դեռատի աղջիկը Երևանի փողոցներով քայլելիս՝ աղբակույտերի էր հանդիպում, նեղսրտում էր՝ մտածելով, որ մարդիկ պարտավոր են մաքուր պահել զինվորների կողմից կյանքի գնով պաշտպանվող Հայրենի հողը: Այդ մտորումներն էլ պատճառ դարձան, որ նա նմանատիպ արշավ սկսի:
«Հայերն այսօրի»-ի հետ զրույցում Նաիրան նշեց, որ նախաձեռնությունն առայժմ քույրերի ու եղբայրների հետ է իրականացնում: Սկզբից ընտրում են այն վայրը, որը պետք է մաքրեն կեղտից, հետո միայն՝ սկսում մաքրման աշխատանքները:
«Հուսամ՝ ժամանակի ընթացքում շարժումը լայն տարածում կգտնի, մասնակիցների թիվը կավելանա, որի արդյունքում կկարողանանք ավելի շատ տարածք մաքրել, որպեսզի մեր մայրաքաղաքը բոլորի համար միշտ գեղեցիկ ու բարեկարգ լինի: Այդ նպատակով «ВКонта́кте» և «Facebook» սոցիալական ցանցերով արշավին նվիրված էջեր եմ բացել»,-ասաց Նաիրա Ավետիսյանը: