Տալլին քաղաքի «Մաշտոց» դպրոցի սաները մասնակցել են «Բալթյան նոտաներ» մրցույթ-փառատոնին

Մարտի 12-ին Էստոնիայի Տալլին քաղաքի Լինդակիվի մշակութային կենտրոնում «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց աշխատանքներով մասնակցեցին «Բալթյան նոտաներ» ծովային թեմատիկայով մրցույթ-փառատոնին, որտեղ Նարեն և Հակոբը, քվեարկության արդյունքում, ստացան առավելագույն ձայներ, և նրանց նկարներն ընդգրկվեցին ցուցահանդեսի լավագույն տասնյակում:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում են դպրոցից, փառատոնին մասնակցել են նաև «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի մենակատար Արեն Ազարումյանը» «Իմ փոքրիկ Նավակ» երգով, ինչպես նաև «Երազանք» մանկական երաժշտական անսամբլը՝ «Սիրուն թռչուն» պարային բեմադրությամբ: