Լոս Անջելեսի Little Armenia թաղամասը՝ Forbes-ի «ամենահամեղների» շարքում

Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է թոփ 9 լավագույն գաստրոնոմիկ տուրերը։ Լավագույն խոհարարական ուղղությունների շարքում է հայտնվել նաև Լոս Անջելեսի «Փոքրիկ Հայաստան» (Little Armenia) թաղամասը:
«Լոս Անջելեսում հայտնվելիս, անպայման, այցելեք էթնիկ թաղամասեր, հանդիպեք տեղաբնակների հետ, փորձեք նրանց ազգային կերակուրները, որպեսզի առնչվեք քաղաքի խոհարարական մշակույթի բազմազանությանը։ Տարաբնույթ քաղցրավենիքներ ու համեղ ազգային ուտեստներ են առաջարկում «Փոքրիկ Հայաստան» թաղամասի հայկական խանութներն ու սննդի կետերը», – Sputnik-Արմենիա-ի փոխանցմամբ՝ նշել է պարբերականը։
Թոփ 9 լավագույն գաստրոնոմիկ տուրերի թվին են պատկանում նաև Նոր Օռլեանի, Թել Ավիվի, Տորոնտոյի և Լիսաբոնի էթնիկ թաղամասերը։