ՊՆ-ն տարածել է շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածել է տեսանյութ, որն ապացուցում է Արցախի Հանրապետության շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը:
«Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Աղդամի, Ակնի ուղղությամբ:
Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»,-ասված է տեսագրությանը կից տարածված հաղորդագրության մեջ։