Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները մեծ հաջողություն են ունեցել Իտալիայում

Հունվարի 31-ին Հռոմի օպերային թատրոնում տեղի ունեցած համերգային ծրագիրն, իտալացի գործընկերների խոսքերով, առանձհահատուկ  հետաքրքրություն  և խանդավառություն  է առաջացրել երաժշտասերների շրջանում: Ծրագրում հնչել  է Պ.Ի. Չայկովսկու, Իգոր Ստրավինսկու և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները:

Հռոմում և Վատիկանում հայկական դեսպանատներից ստացված լուրերի համաձայն համերգասրահը լեփ-լեցուն էր, իսկ սիմֆոնիայիկատարումն ազդեցիկ և տպավորիչ: Հռոմի օպերային թատրոնից հայտնեցին. «Իրականում համերգը ունեցավ մեծ հաջողություն՝հաշվիառնելով ունկդիրների արձագանքը: Ռոստոմյանի Երրորդ սիմֆոնիան անզուգական էր: Չնայած  ժամանակակից երաժշտությունլինելուն, այն խոսում է սրտի և  ինտելեկտի հետ այնպես, որ անգամ երիտասարդ և ունկնդիրների ամենալայն զանգվածները կարողեն զգալ ու գնահատել այն»:

Համերգի դիրիժոր` տաղանդաշատ Ջորջ Փեհլիվանյանն իր հերթական մեծ հաջողությունը գրանցեց այս համերգով: Հայազգի երաժիշտը ղեկավարում է աշխարհի հանրահայտ նվագախմբերը և աշխատատում հեղինակավոր մենակատարների հետ:

Ամերիկյան «Լեոնարդո» հանդեսը դեռևս 1991թ. գրել էր, որ Ռոստոմյանի ստեղծագործությունները, մասնավորապես Երրորդ սիմֆոնիան մեծ ժողովրդականություն են վայլում Արևմուտքում: Աշխարհի բազմաթիվ բեմերում սենսացիոն հաջողությունունենալուց հետո, այսօր հաղթարշավը տեղափոխվեց Իտալիա: Հռոմի պատմական բեմում ստեղծագործության իտալականպրեմիերային հաջորդելու են Միլանի և Տոսկանայի նվագախմբերի կատարումները, ինչպես նաև պատվեր`գրելու նոր սիմֆոնիա մեծնվագախմբի համար:

Scroll Up