ԻՊ-ի ահաբեկիչները քանդել են Մուսուլի հայկական եկեղեցին

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Իրաքի Հայոց առաջնորդարանից, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ահաբեկիչները քանդել են Իրաքի Մուսուլ քաղաքում գտնվող հայկական նոր եկեղեցին:, որը նախապես վերոհիշյալ կազմակերպության կողմից արդեն մասամբ հրկիզված էր:
Հավելենք, որ դեռևս 2015 թվականին Իրաքի հյուսիսում գտնվող եկեղեցին հրկիզվել էր «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից: