Փարիզի քաղաքապետը Գարո Փայլանին կպարգևատրի քաղաքի մեդալով

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի բոլոր բարեկամներին, ովքեր վտանգված են աշխարհում:
Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, այս առնչությամբ Փարիզի քաղաքապետը հայտարարել է, որ պատրաստվում է քաղաքի մեդալը հանձնել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին:
Իր ելույթում Իդալգոն անդրադարձել է նաև Երևան կատարած այցին: «Շատ քիչ է պատահում, որ մեկ այլ քաղաքում նման հստակությամբ ունենամ ես իրական նույնական մշակույթի զգացողություն»,- նշել է Իդալգոն: Նա միաժամանակ շեշտել է, որ ցնցված էր Երևանի արդիականությամբ, մասնավորապես ԹՈՒՄՈ կատարած իր այցից: «Մեկնելիս մտածում էի, թե ինչ կարող է Փարիզը տալ Երևանին, վերադառնալիս մտածում էի, թե ինչպես կարող է Երևանն իր նորարարական գաղափարներն ու դինամիզմը փոխանցել Փարիզին»,- ամփոփել է Անն Իդալգոն: