Վարչապետ ընտրված Գլեդիս Բերեջիկլյանը սովորականի պես ավտոբուսով է աշխատանքի գնացել

Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանն այսօր ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետ, սակայն նրա համար վարչապետ ընտրվելը դեռ չի նշանակում շքեղ ավտոմեքենաներով երթևեկություն:
Նա այսօր առավոտյան սովորականի պես 205 համարի ուղևորներից էր: Ժամը 07:10-ին նա շտապում էր աշխատանքի որպես վարչապետ, սակայն 46-ամյա հայուհուն ոչ՛ թիկնապահներն էին ուղեկցում, ոչ՛ էլ մամուլի քարտուղարները: Ուղևորները շնորհավորել են նրան և հաջողություն մաղթել, շատերն էլ արդեն ճանաչում էին նրան:
Ավտոբուսով աշխատանքի գնալու Բերեջիկլյանի սովորության մասին բոլորը գիտեն: Տիկին Բերեջիկլյանի ավտոբուսով երթեւեկելու սովորությունը հայտնի էր, երբ նա դեռ տրանսպորտի նախարարն էր: Ընկերներն ասում են, որ դա Բերեջիկլյանի համար դա մարդկանց հետ կապ պահելու ձևական փորձ չէ, երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում նա բազմիցս ապացուցել է դա, գրում է Ankakh.com-ը: