Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է ավտոկայանատեղիի

Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող կիսաավեր հայկական եկեղեցին վերածվել է ավտկայանատեղիի:

Մոտ 200 տարի հայ և ասորի ժողովրդի համար որպես աղոթատեղի ծառայած հայկական բողոքական եկեղեցու պատերին այսօր կարելի է տեսնել ավտոկայանատեղիի տերերի կողմից փակցված գովազդային վահանակներ, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Evrensel»  լրատվական կայքի՝ Դիարբեքիրի մշակութային հուշարձանների պահապանության վարչության պատասխանատվության տակ գտնվող եկեղեցին ավելի վաղ օգտագործվել է որպես ալյուրի գործարան և առևտրի կենտրոն:

Տեղացիներից մեկը կայքի հետ զրույցում, նշելով, որ սա առաջին դեպքը չէ, որ քրիստոնեական հուշարձանը նման ճակատագրի է արժանանում, ասել է. «Նախկինում մեր պապերի՝ ոչ մահմեդական հարևանների հետ ապրած ժամանակների մասին հիշեցնող միակ ժառանգությունը այս պատմական եկեղեցին է: Իսկ այսօր այդ ժառանգությունը վերանալու վտանգի առաջ է»:

Scroll Up