Սուրգուտի միակ հայկական կիրակնօրյա դպրոցը
Notice: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839
ՌԴ Սուրգուտ քաղաքում վերջերս հայկական կրթօջախ է բացվել, մի վայր, որն, ըստ ամենայնի, սուրգուտաբնակ հայ երեխաների համար կարճ ժամանակահատվածում վերածվել է ազգային մշակութային արժեքներին հաղորդակցվելու, Մայրենին անաղարտ պահելու դարբնոցի:Նորաստեղծ «Գրիգոր Նարեկացու» անվան հայկական կիրակնօրյա դպրոցը, անշուշտ, խթանելու է, որպեսզի նրանք չկորցնեն ինքնությունն ու ազգային ոգին, ինչպես նաև հոգեպես իրենց հայոց կենարար հողին ամուր կանգնած զգան:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Լիզա Իլբեկյանցը խոսում է առաջիկա ծրագրերի, ծաղկուն և հայաստանակենտրոն դպրոց ունենալու տեսլականի մասին:
««Գրիգոր Նարեկացու» անվան հայկական կիրակնօրյա դպրոցի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին:Դպրոցը միակն է Սուրգուտի հայկական համայնքում, որտեղ հիսուներեք աշակերտ է սովորում, իսկ երեսունհինգ աշակերտ հայոց լեզվին չի տիրապետում:
Օտարության մեջ գտնվելով`Հայրենիքի մասը կազմելու և հայ մնալու պահանջը միշտ ուղեկցել է մեզ, այս միտքը իմաստավորվել է հատկապես դժվարին օրերին:
Առավել մտահոգված ենք եղել մատաղ սերնդին հայեցի մտածողություն, կրթություն և դաստիարակություն տալու հարցով, որի պատճառով էլ դպրոցի ստեղծումը առաջնահերթություն համարեցինք»,-ասաց դպրոցի տնօրեն Լիզա Իլբեկյանցը`հավելելով, որ դպրոցի բացումն իրականություն է դարձել Սուրգուտի հայկական եկեղեցական համայնքի և բարերարներ Հովիկ Այվայզյանի, Արամ Վարդանյանի, Արման Ջուլհակյանի,Դավիթ Եղշատյանի և Սեյրան Զաքարյանի մեկենասությամբ:
Լիզա Իլբեկյանցի վստահեցմամբ`հաշվի են առել համայնքի բազմաշերտ և բազմաբնույթ լինելը, ուստի դպրոցի հիմնական գործառույթն ազգապահպանությունն ու ուծացման վտանգը կանխելն է լինելու: Այդ ամենին հասնելու համար`աշխատանքային ծրագրում ներառել են տառաճանաչության, հայաշունչ խոսքի, հայրենագիտության դասավանդումը, որի միջոցով երեխաներն օրինապահ, ազնիվ քաղաքացիներ կլինեն և արժանապատիվ հայ կմեծանան:
Կրթօջախը քաղաքի հասարակական, կրթական կյանքի մի մասը դառնալու համար փորձելու է համագործակցել Սուրգուտի պետական մանկական ստեղծագործական կենտրոնների հետ:
Դպրոցում անվճար հիմունքներով աշխատում են ուսուցչուհիներ Աղունիկ Աղայանը, Հերմինե Գևորգյանը, որոնց մասին դպրոցի տնօրենը գորովանքի խոսքերով հետևյալն ասաց.«Մեր ուսուցչուհիները բարձրագույն մանկավարժական կրթություն ունեն, մասնագիտական փորձառության և հմտություն շնորհիվ` քաջ գիտակցում են իրենց վստահված գործի կարևորությունն ու բարդությունը: Նրանց հոգին լի է Մայրենիին ծառայելու, աշակերտներին մեսրոպալեզու դարձնելու կամքով և անձնվիրությամբ` համոզված լինելով, որ ազգային նպատակներին հասնելուն կօգնեն միայն համախմբված և կանոնակարգված աշխատանքների կազմակերպումը»:
Դպրոցի տնօրենն իրենց առջև դրված խնդիրների լուծումը տեսնում է ուսուցիչների, աշակերտների, ծնողների ամենօրյա անդուլ աշխատանքի, ինչպես նաև՝ հայ բարերարների աջակցության, ՀՀ սփյուռքի նախարարաության հետ մշական կապի մեջ գտնվելու միջոցով:
Լիզա Իլբեկյանցն իր խոսքում կարևորեց ՀՀ սփյուռքի նախարարության հետ փոխգործակցությունը`ընդգծելով, որ արդեն տեսնում է նախարարության հետ հետագա աշխատանքների հեռանկարները:
Միևնույն ժամանակ, համագործակցության կապեր են հաստատել հայկական այլ համայնքների դպրոցների և ուսուցիչների հետ, ինչպես օրինակ` Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի «Արմատ» կիրակնօրյա դպրոցի ուսմասվար, պետական «Ցենտրալնի» ստեղծագործական կենտրոնի մանկավարժ Երազիկ Հարությունյանի և Մոսկվայից Գյուլնարա Վարդանյանի հետ:
«Այս մեծ, դժվար ճանապարհի հիմքերը սիրով և հոգատարությամբ ենք գցել:Հուսով եմ`մեզ կհաջողվի կյանքի կոչել բոլոր նախաձեռնությունները`միասնաբար շարունակելով աշխարհասփյուռ հայորդիներին կրթելու գործը` ի շահ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման»,-զրույցն ամփոփեց Լիզա Իլբեկյանցը:
Գևորգ Չիչյան


Արևմտահայերեն
Русский
English














