Հայաստանը բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը. Սերժ Սարգսյան

Հայաստանը բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը։ Այս մասին դեկտեմբերի 21-ին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո, լրագրողներին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահը նշեց, որ Իրանի ղեկավարին է ներկայացրել առաջընթաց գրանցելու հարցում Հայաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի հետեւանքների վերացմանը եւ Վիեննայի համաձայնագրերի իրականացմանն ուղղված ջանքերը։

Նախագահի խոսքով՝ հաստատվել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, եւ նշել է, անթույլատրելի է համարում ցանկացած քայլ, որն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։

Scroll Up