Հալեպի հրթիռակոծության արդյունքում վիրավորվել է հինգ հայ

Հալեպի հրթիռակոծության արդյունքում վիրավորվել է հինգ հայ:
Ինչպես հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու Հալեպի Բերիո թեմի մամուլի ծառայությունը, հրթիռակոծվել է հայաբնակ Վիլլաներ թաղամասը: Վիրավորների թվում հինգ հայեր են՝ Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Րաֆֆի Պերպերյանը, Ջորջ Գեւորգը եւ Տիգրան Մանուկյանը: Վիրավորներին հասցրել են Հալեպի հիվանդանոց: Ամենածանր վիճակում է Հակոբ Դավոյանը:
Ներկայումս քաղաքի էլեկտրամատակարարումը վերականգնվում է, վերացվել են նաեւ ջրամատակարարման հետ կապված խնդիրները:
Համաձայն վերջին պաշտոնական լրահոսի՝ Հալեպում բանակայինները իրենց վերահսկողության տակ են վերցրել Հին քաղաքի մեծ մասը, երբ այնտեղ ոչնչացվել են ահաբեկիչների բազմաթիվ բանդաներ: