Վանա լճի հատակից խաչքարեր են դուրս բերվել

Վանա լճի եւ նրա հարակից տարածքների մաքրման աշխատանքներ իրականացնող թուրքական FİVA ընկերությունը լճի հատակից խաչքարար ու թնդանոթի քարե կլոր արկեր է հայտնաբերել:
Ինչպես հաղորդում է «Միլիեթ»-ը, դա տեղի է ունեցել լաստանավային տնօրինության կողմից Բիթլիսի նահանգի Թաթվան բնակավայրում լաստանավերի վերանորոգման ընթացքում:
Պարբերականը նշում է, որ Վանա լճի հատակը մաքրող ընկերությունը մինչ այժմ մեկ խաչքար, մեկ անցքով քար, երկու հատ քարե կլոր արկեր է դուրս բերել:
Ընկերության ներկայացուցիչ Այհան Դըշարըն ասել է, որ օրական միջինը հազար խմ ցեխոտ իրեր են դուրս բերում լճից. «Այս մասին տեղեկացրել ենք Վանի թանգարանի պաշտոնյաներին, դեռեւս որեւէ մեկը չի եկել: Կարծում եմ լճի հատակում նմանատիպ էլի քարեր կան»: