«Մանկական եվրատեսիլի» հաղթող արցախցի Վլադիմիր Արզումանյանն այսօր ծառայում է ԼՂՀ պաշտպանության բանակում

Ռուսական կայքերից մեկն անդրադարձել է տարբեր տարիներին «Մանկական եվրատեսիլում» հաղթած մասնակիցների ճակատագրին՝ ներկայացնելով , թե ինչով են այսօր զբաղվում նրանք:

Նրանց շարքում է նաև «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող, հայազգի, ծնունդով Ստեփանակերտից Վլադիմիր Արզումանյանը, ով այսօր ծառայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում:

Թեև դեռ մի քանի ամիս է, ինչ Վլադիմիրն անցել է զինվորական ծառայության, բայց բանակում նա իրեն լավ է զգում: «Ծառայությունը կարևոր է յուրաքանչյուր տղամարդու կյանքում»,-ասել է Վլադիմիր Արզումանյանը:

1 2 3 4

Scroll Up