Հայկական ազգային կոխ ըմբշամարտի ավանդույթները կտարածվեն ՀՀ-ում, Ջավախքում, Արցախում և Սփյուռքում

Այսօր տեղի ունեցած Կառավարության հերթական նիստում, որը վարում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, գործադիրի հավանությանն է արժանացել հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման հայեցակարգը, որի հիմնական նպատակը հայկական ազգային կոխ ըմբշամարտի զարգացման և արդիականացման համար հեռանկարային երկարաժամկետ և ընթացիկ փոխկապակցված ծրագրերի մշակման ռազմավարության սահմանումն է:

Ըստ «Հայերն այսօր»-ի՝ հիմնական ուղղություններն են՝ ՀՀ-ում, Ջավախքում, Արցախում և Սփյուռքում հայկական ազգային կոխ ըմբշամարտի ավանդույթների տարածումը և զարգացումը, մարզաձևի համապատասխանեցումը նոր տնտեսական հարաբերություններին և ժամանակակից պահանջներին:

Որոշմամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարվել է կառավարություն ներկայացնել հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիր:

Scroll Up