Ֆրանսիա-Հայաստան-Արցախ միության 5-ամյա գործունեությանը նվիրված երեկո

Նոյեմբերի 25-ին  ՀԲԸՄ-ի հովանովորությամբ Ֆրանսիա-Հայաստան-Արցախ  միության  5-ամյա գործունեության  առթիվ  Վալանսի հայկական երգի ու պարի խումբը՝ Լևոն Չատիկյանի ղեկավարությամբ, Բուղ Լե Վալանսի թատրոնի համերգային  դահլիճում  ներկայացնելու է համերգային ծրագիր:

Ինչպես «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Nouvelles d’Arménie պարբերականից՝ մջոցառմանը մասնակցելու են նաև Համլետ Գևորգյանը (Հայաստան), Էռնա Միրզոյանը, Լիլիթ Ավանեսյանը և Աննա Իզմայիլյանը (Արցախ) և Սարգիս Հարոյանը (Ֆրանսիա):

Scroll Up