«Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար». շարժմանը միացավ նաև Ուֆայի հայկական կիրակնօրյա դպրոցը

ՌԴ Ուֆա քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտները միացել են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» նախաձեռնությանը: «Հայերն այսօրը» ներկայացնում է աշակերտների խմբակային լուսանկարները:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն քաղաքներից մեկում՝ Բաշկորտոստանի հանրապետության մայրաքաղաք Ուֆայում գործող հայկական կիրակնօրյա դպրոցը գործում է 2001 թվականից: Բաշկորտոստանում նաև հայկական ազգամշակութային կենտրոն կա՝ «Սևան» անունով: Հայկական համայնքը մշտապես մասնակցում է Սփյուռքի նախարարության ծրագրերին, արձագանքում նախարարության կողմից հնչեցված համահայկական կոչերին: