Բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը պաշպանել է չեմպիոնական գոտին

Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է WBA Continental-ի չեմպիոնական գոտին թեթև քաշային կարգում:
Նա հերթական մրցամարտում ուժերը չափել է հունգարացի Յոզեֆ Այտայի հետ:
Մենամարտի երրորդ ռաունդում Դալլաքյանը երեք անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, և ռինգի մրցավարը ստիպված ընդհատել են հանդիպումը: