Վերանորոգվում է Նինոծմինդայի շրջանի նախկին տպարանի շենքը

2016 թվականի Նինոծմինդայի մունիցիպալիտետի շինարարական աշխատանքների մեջ էր մտնում նաև նախկին տպարանի շենքի վերանորոգումը: Փլուզման եզրին կանգնած նախկին տպարանի շենքն արդեն վերանորոգվում է, որը կատարվել է մի քանի փուլերով:
Այսօր արդեն վերանորոգման երկրորդ փուլն է: Առաջին փուլում կատարվել է շինության երկրորդ հարկի եվրոդռների և եվրոպատուհանների տեղադրումը, իսկ երկրորդ փուլում կկատարվի առաջին հարկի եվրոդռների ու եվրոպատուհանների տեղադրումը,ինչպես նաև հարթեցման աշխատանքները, իսկ ջեռուցման հետ կապված հարցերը կլուծվեն մյուս տարի:
Այս նախագծի տենդերը շահել է անհատ ձեռներեց Վարդ Մկոյանը: Ըստ նրա խոսքերի` աշխատանքները շուտով կհասցվեն ավարտին, ամեն-ինչ ընթանում է իր հունով: Տարվող շինարարական աշխատանքները հսկվում են շինարարական բաժնի մասնագետների և շրջանի ղեկավարության կողմից, և դեռ ոչ մի թերություն չի եղել, ընդհակառակը, աշխատանքները կատարվել են պահանջված որակից առավել լավ ու որակյալ: հիմնովին քանդված շենքի փոխարեն այժմ կանգնած է ժամանակակից գծագրումով շենք:
«Հին տպարանի շենքը ձևափոխվում է հետագայում որպես Սակրեբուլոյի կամ Մունիցիպալիտետի շենք շահագործելու համար: Տենդերի համար նախնական նախատեսված էր 90 հազար լարի, սակայն այն շահել է անհատ ձեռներեց Վարդ Մկոյանը 86.633 լարիով: Աշխատանքները կատարվում են շատ որակյալ: Աշխատանքների ավարտի վերջին ժամկետը դեկտեմբերի 23-ն է, սակայն մենք կարծում ենք, որ դրանք կավարտվեն մինչև այս ամսվա ավարտը»,- ասաց շինարարական ծառայության պետ Ռուբեն Ղազարյանը:
Աղբյուր՝ Akhaltskha.net