Ծանրորդ Արփինե Դալալյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Մալայզիայի Պինան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում 69+ կգ քաշային կարգում Դալալյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93 կգ, իսկ հրում վարժությունում՝ 127 կգ և երկամարտի 220 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Նախօրեին պատանիների 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ, իսկ հրում վարժությունում՝ 173 կգ և երկամարտի 318 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Scroll Up