«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները՝ ՏՏ համաշխարհային համաժողովի մրցանակակիր

Արմաթ» ինժեներական լաբորատորիները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» Sustainable growth անվանակարգում մրցանակի են արժանացել:
Մրցանակաբաշխությունն ավանդաբար անց է կացվում 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից:
Բրազիլիայում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում անցկացվող WITSA Emerging Digital Solutions ծրագրի 7 անվանակարգից երկուսում հաղթել են հայկական Sinergy և Lokalz ընկերությունները:
Այս օրերին ՏՏ ոլորտի հայկական պատվիրակությունը գտնվում է Բրազիլիայում: Պատվիրակների թվում են UITE, Ucom, Instigate consulting, Instigate design, eDram, VOLO, Synergy, Localz ընկերությունների և Tumo ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները:
WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարությանաջակցությամբ: