Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ձեռնարկներ Ֆինլանդիայում

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Հելսինկիում, հոկտեմբերի 2-ին, ժամը՝ 15:00-17։30 (հասցե՝ Vipusentie 19 (Käpylän työväentalo), Ֆինլանդիա-Հայաստան ընկերակցությունը նախաձեռնել է միջոցառումների շարք՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:
Ծրագրում`
15:00-15:30՝ ողջույնի կոկտեյլ և ֆինլանդաբնակ հայ մանուկների նկարների ցուցահանդես՝ «Հայրենիքը` իմ աչքերով» խորագրով:
15:30-16:00՝ բացման խոսք կազմակերպիչների կողմից և «Հայաստանի ճանապարհներին» ֆիլմի ցուցադրություն (անգլերեն):
16:00-16:45՝ հայ ազգային և աշուղական մեղեդիներ` Էստոնիայից հրավիրված հայ երաժիշտների կատարմամբ (Մարգարիտա Ոսկանյան և Արա Յարալյան):
Միջոցառումը կեզրափակվի հայկական ավանդական կերակրատեսակների մատուցմամբ:
Սիրով սպասում ենք Ձեզ` նշելու այս հիշարժան տոնը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել միջոցառման կազմակերպմանը, կարող են կապ հաստատել Ֆետի Գասապի (fkassab@gmail.com) կամ Մարինա Դանոյանի (email: marina@danoyan.net) հետ: