ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն

Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության մի խումբ աշխատակիցներ` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի գլխավորությամբ, այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին մեծ երգահանի շիրիմին:

Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը նրա անվան պանթեոն այցելությունն ավանդույթ է դարձել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների համար: Իսկ այս տարի օրը կնշանավորվի նաև  Կոմիտասին նվիրված համերգով` «Հայ երգի օր» խորագրով:

ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում  համերգը  տեղի կունենա այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած կատարողներ, կհնչեն հայկական-ժողովրդական, դասական և էստրադային ստեղծագործություններ:

1 2 3

Scroll Up