Տեղի կունենա Ստամբուլի «Մարալ» միության «Արա և Շամիրամ» թատերական պար-ներկայացումը

Սեպտեմբերի 13-ին, ժ.19:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կբեմականացվի  Ստամբուլի «Մարալ» երգի և պարի միության «Արա և Շամիրամ» թատերական պար-ներկայացումը:

Պարային բեմականացմանը ներկա կգտնվի ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Scroll Up