Կանցկացվի «Հայաստան` որպես դարպաս մեծ շուկաներ» խորագրով տնտեսական համաժողովը

Սեպտեմբերի 19-22 Երևանում անցկացվելու է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը, որի շրջանակներում սեպտեմբերի 20-ին նախատեսված է անցկացնել «Հայաստան՝ որպես դարպաս մեծ շուկաներ» խորագրով տնտեսական համաժողովը:

Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու ԵՏՄ- Իրան-Հայաստան հնարավորություններին, ակնկալվում է , որ միջոցառմանը շուրջ 200 բարձրաստիճան պատվիրակ կմասնակցի:

Կառավարության նիստին նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ համաժողովը իրական հնարավորություն է հայկական ապրանքների հետ անմիջականորեն ծանոթանալու համար, ինչպես նաև ակնկալվում է, որ այն կխթանի նաև արտահանման ծավալները:

Նշենք, որ համաժողովի կազմակերպման նախնական արժեքը շուրջ 27 մլն դրամ է կազմում: Արծվիկ Մինասյանն ասաց, որ խնայողաբար են ծախսելու գումարները, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ գումարի մի մասը նախարարության միջոցներից է հատկացվելու:

Scroll Up