«Գիտունիկի տնակ» ամառային մանկական ծրագիրը՝ Նոր Ջուղայում

«Գիտունիկի տնակ» ամառային մանկական հետաքրքիր ու հաջող ծրագիրն այս տարի ևս ամռան արձակուրդին իր շուրջը համախմբեց համայնքի մանուկներին: Ծրագիրը կայացավ Նոր Ջուղայի հայ մարզամշակութային «Արարատ» միության մանկական բաժնին կից բացօթյա տարածքում, ուր շաբաթական երկու պահ՝ երեկոյան ժամը 7:30-9-ը, մանուկներն ունկնդրեցին հեքիաթներ, սովորեցին ազգային և սպորտային պարեր, մանկական երգեր, զարդանախշեցին կավե իրեր, նկարեցին, ինչպես նաև, մասնակից դարձան «Կարմիր գլխարկ»-ի տիկնիկային ներկայացմանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին գրում է Երանուշ Թահմազյանը Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միությունից:

Բազմաբնույթ մասերով հագեցած «Գիտունիկի տնակ» ծրագիրն ամառային խանդավառ զբաղմունքից և գեղեցիկ հիշողություններ ստեղծելուց զատ, մանուկներին առիթ տվեց դրսևորել իրենց ունակութուններն՝ ելույթ ունենալ երգերով, պարերով, արտահայտվելով, տեսակետ հայտնելով ու հարցումներին պատասխանելով: «Գիտունիկի տնակ» մանկական ամառային աշխատանքը, իր յուրահատուկ աշխուժությամբ ու խանդավառությամբ դարձավ երեխաների, երիտասարդ մայրերի ու տատիկների ամենասիրված ու ամենասպասված ծրագիրը:

«Գիտունիկի տնակ»-ն իր աշխատանքն ավարտեց օգոստոսի 20-ին, որտեղ տեղի ունեցավ նաև մրցութային բաժին:

Ծրագիրը իրականացավ մշակութային միավորի վարչության, մի շարք տաղանդաշատ անդամուհիների, անհատ մասնագետների ու ծնողների անվերապահ համագործակցությամբ:

12 35 7հ2

հհ3հ

Scroll Up