Հուրի Գեբեշյանի կատարած նոր հնարքը պաշտոնապես անվանվել է մարմնամարզուհու անունով

31-րդ ամառային oլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած առաջին հայ կին մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանի կատարած նոր հնարքը պաշտոնապես անվանվել է մարմնամարզուհու անունով:
Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնից:
Հուրի Գեբեշյանը նոր տարրը կատարել է զուգափայտերի վարժության ժամանակ՝ վարժությունը սկսելուց առաջ նա հրվել է առաջին ձողից և, պտտվելով 360 աստիճան, բռնվել մյուսից:
Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքել է 53.748 միավոր և չի կարողացել հաղթահարել Օլիմպիադայի որակավորման փուլը։