Հայաստանը եւ Բելգիան հավասար պայմաններով կհամագործակցեն ավիափոխադրումների ոլորտում

Հայաստանը եւ Բելգիան կհամագործակցեն բաց երկնքի ռեժիմի շրջանակում ավիափոխադրումների ոլորտում: Նոր միջկառավարական համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել օգոստոսի 18-ին Հայաստանի կառավարության նիստին:
Նոր համաձայնագիրն ազատ մրցակցային դաշտ կսահմանի երկու երկրի ավիափոխադրողների համար: Գործադիր մարմնի նիստին որոշման նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, նախագծի ընդունումը թույլ կտա ընդլայնել հայ-բելգիական համագործակցությունը ավիացիայի ոլորտում` նպաստելով երկու երկրի միջեւ զբոսաշրջության եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2013-ի հոկտեմբերին բաց երկնքի քաղաքականություն է հռչակել (իր ավիացիոն շուկան տեղական եւ օտարերկրյա ընկերությունների համար մատչելի դարձնելու առումով):