Այսօրվանից ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Իրանի տարածք

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին եւ նրա հետ քննարկել հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր եւ կարեւորել առեւտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:
Կառավարությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ վերջերս ստորագրված քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրին: Դեսպան Սաջադին նշել է՝ արդեն այսօրվանից Իրանի բոլոր սահմանային անցակետերին տեղեկացվել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան՝ առանց մուտքի արտոնագրի:
Հովիկ Աբրահամյանը եւ Սեյեդ Քազեմ Սաջադին վստահություն են հայտնել, որ երկու հարեւան պետությունների միջեւ առանց վիզայի ռեժիմը կխթանի զբոսաշրջության զարգացմանն ու կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ եւ ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար: