Տաբոլսկում հանդիսավոր կերպով հայկական խաչքար է բացվել

Հուլիսի 28-ին ՌԴ Տոբոլսկ քաղաքում տեղի ունեցավ խաչքարի բացման հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամությանը:

Խաչքարի բացման արարողությանը ներկա էին  քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հոգևորականներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Տոբոլսկի ղեկավար Վլադիմիր Մազուրը:

«Քարը, որից պատրաստված է խաչը՝ տուֆ է՝ հատուկ բերված  Հայաստանից: Տոբոլսկում հայկական խաչքար ունենալու երազանքը ծնվել է դեռ 1981 թվականին, երբ մենք՝ շուրջ 150 հայեր, հաստատվեցինք այստեղ, և ահա մեր երազանքն իրականություն դարձավ»- ասել է Տոբոլսկի հայ համայնքի ղեկավար Էլիզբար Պետրոսյանը:

Scroll Up