Օր 7-րդ. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակիցները հանդես եկան Արտաշատում

Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի աջակցությամբ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ելույթ ունեցան «Իմ Հայաստան» փառատոնի  մասնակից՝ ՌԴ-ից ու Վրաստանից ժամանած պարախմբերը:

Համերգի սկզբում փառատոնի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Զոհրաբյանը: Նա Սփյուռքի նախարարության անունից շնորհակալություն հայտնեց Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանին, Արտաշատի քաղաքապետարանի աշխատակիցներին, քաղաքապետ Արգամ Աբրահամյանին, Դրամատիկական թատրոնի աշխատակիցներին՝ աջակցության և ջերմ ընդունելության համար:

Իրենց կատարումները ներկաներին նվիրեցին «Ուրարտու», «Տաշիր»(ՌԴ) , «Նաիրի» (ՌԴ), «Փարվանա»(Վրաստան), «Հայաստանի փայլեր» (ՌԴ, Դոնի Ռոստով), «Նոյան» (ՌԴ) ,«Նաիրի» (Վրաստան), «Հայաստան»(ՌԴ) «Վերածնունդ» (ՀՀ) , «Մարի դանս» (ՀՀ) պարախմբերը:

Համերգի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից շնորհակալագրեր տրվեցին  Արարատի մարզի Շահումյանի արվեստի դպրոցի «Վերածնունդ» և «Մարի դանս» պարախմբերին:

Անի Հարությունյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

12 34 56 7812 3 4

Scroll Up