Տեղի կունենա «Իմ Հայաս­տան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերի» փակման արարողությունը

Հուլիսի 29-ին, ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաս­տան» համահայկական երրորդ փառատոնի «Պարարվեստի օրերի» հանդիսավոր փակումը: Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո:

Փառատոնի փակման արարողությանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Հրաժեշտի համերգին ելույթ կունենան  փառատոնին մասնակցելու համար աշխարհի 25 երկրներից ժամանած պարախմբերը:

Scroll Up