Հզոր պայթյուն Ադրբեջանի ռազմարդյունաբերական գործարանում

Ադրբեջանում՝ ռազմարդյունաբերության նախարարության «Արազ» գործարանում այսօր հզոր պայթյուն է տեղի ունեցել՝ հայտնում է ԱՊԱ- ն։ Գործարանը գտնվում է Շիրվան քաղաքում՝ Բաքվից 120 կմ հեռավորության վրա։ Ադրբեջանի ԱԻՆ- ը հայտնել է, որ պայթյունի մասին լուրն ստացվել է տեղական ժամանակով ժամը 15։30- ին։ Պատճառը կայծն է եղել, որից բռնկվել է 1500 տոննա վերամշակման համար նախատեսված արտադրանքը։ Վիրավորվել են տասնյակ մարդիկ. գրում է armradio.am-ը։

Scroll Up