Արցախում քննարկվել են 2019-ին կայանալի Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին ու երկու կառույցների մի խումբ ներկայացուցիչների:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ քննարկվել են 2019 թվականին Արցախում տեղի ունենալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում մարզամշակութային կյանքի զարգացման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերը ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

Հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Scroll Up