Ադրբեջանում Թուրքիայի դեսպան. Անկարան հույս ունի, որ ԼՂ խնդիրը կկարգավորվի խաղաղ ճնապարհով

Թուրքիան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտով կկարգավորվի խաղաղ ճանապարհով Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտության շրջանակներում։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ւսմայիլ Ալփեր Ջոշգունը, ըստ News.am-ի՝ փոխանցում է ԱՊԱ–ն։
«Մենք ողջունում ենք բանակցությունները, եթե դրանք ծառայում են հակամարտության լուծմանը։ Թուրքիան մինչեւ վերջ կպաշտպանի կարգավորման այն տարբերակը, որը կբխի Ադրբեջանի շահերից, եւ որը Ադրբեջանը ճիշտ կհամարի»,– ասել է դեսպանը: