«Արի տուն-2016». ակնթարթներ առաջին փուլից

Արդեն 5 օր է, ինչ մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 2016թ առաջին փուլը: Ծրագրի մասնակիցները շարունակում են իրենց ճանաչողական այցը Հայաստանի տեսարժան վայրեր, ունենում հանդիպումներ և իհարկե մասնակցում հայերենի դասընթացներին:
Ծրագրի առաջին փուլին մասցնակցում են 42 պատանիներ ու աղջիկներ, որոնցից 20-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, 22 մասնակիցները՝ ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից և ԱՄՆ-ից: Արիտունցիների տպավորություններն ու պատմությունները «Հայերն այսօրը» պարբերաբար ներկայացնում է: Ներկայացնում ենք նաև այս օրերի հիշարժան պահերն ու կադրերը՝ առանց մեկնաբանության: