ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Այսօր  մեր  հանրապետությունում  սիրիահայերի սոցիալական  խնդիրներն    ու   հայաստանյան  կյանքին  նրանց` որպես  լիարժեք  քաղաքացու,  ինտեգրման  հարցը  դասվում  է  ամենահրատապ  լուծում  պահանջող  հարցերի  շարքին:  Անկախ  գործունեության  ոլորտից՝   մի  շարք  կազմակերպություններ  ու  անհատներ    ոտքի են  կանգնել՝   օգնության  ձեռք  մեկնելու  մեր  հայրենակիցներին:  Չորս  օր  է,  ինչ  մեկնարկվել  է  Վահե  Շահինյանի  նկարների   բարեգործական  ցուցահանդես-վաճառքը,  որի  մասին   արդեն  տեղեկացրել  ենք:

Եվ ահա՝ ևս մեկ նախաձեռնություն.  հայաստանյան  մեդիադաշտի  ամենազանգվածային  մեդիամիավորումը սկսել է  սիրիահայերին  օգնելու  մի  նոր  ծրագիր:  «ՊանԱրմենիան   մեդիա  գրուպը»,  գիտակցելով  իր  խոսքի  տարածական  առումով  մեծ  ընդգրկում  ունենալու  հնարավորությունը,  սկիզբ  է  դրել  սոցիալական  մի  նոր  ծրագրի,  որի  շրջանակներում   բոլոր  այն  սիրիահայերը,   ովքեր  ուզում  են  հաստատվել   Հայաստանում,  բայց  ունեն  գործարար  աշխարհում  կայանալու  խնդիր,  կարիք  ունեն  իրենց  մասին  իրազեկելու  և  գործ  ձեռնարկելու,  այժմ  ունեն  ինֆորմացիա տալու  և  տարածելու  անվճար  հնարավորություն:  «ՊանԱրմենիան   մեդիա  գրուպը»   պատրաստ  է    տրամադրել  ինֆորմացիոն  աջակցություն  իրենց  բոլոր   մեդիա  ռեսուրսներով:   Վերջիններս  պատրաստ  են  տրամադրել  PR   օժանդակություն,  նոր  բիզնեսի  կայացման  օգնություն,  խնդիրների  լուսաբանում,  տպագիր  հոդվածներ,  ինչպես  նաև  ինտերնետային  տարածում:  Ամենակարևորն    ու  ողջունելին  այն է,  որ   այս  ամնեը   անվճար  է`  ի  նպաստ  սիրիահայերի՝  Հայաստանում  հաստատվելուն  և   երկրի  զարգացմանը:

Սիրիահայ  երիտասարդները  ողջունում  են  իրենց  օգնելու  այսօրինակ  ձեռնարկները:  Ըստ  նրանց `  այսօր  իրենց  համար  առաջնայինը, այո´,  օրվա  հաց  ու  տանիք  ունենալու  խնդրի  լուծումն է,  բայց  նման  հնարավորությունները  հայրենիքում  գործ  սկսելու,  լավ  ապագա  ունենալու  մի  բաց  դուռ  են:

Լուսինե Հակոբյան

Scroll Up