ԱՄՆ կոնգրեսականները հորդորում են Վաշինգտոնին հետևել Գերմանիայի օրինակին

ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ ողջունել են Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ռոբերտ Դոլդըհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, որ իրենք ողջունում են Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի դեմ իրականացված ջարդերըԳերմանիայի Բունդեսթագի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից ցեղասպանություն որակելու փաստը։

Կոնգերսականներ Փալոունը, Դոլդն ու 4Օ այլ կոնգրեսականներ 2015-ին ներկայացրել էին օրենքի բանաձև, որը կոչ էր անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Գերմանիայի ժողովուրդն իր մեջ է կրել պատմության ընթացքում մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեղքի զգացումը հաղթահարելու ներքին պայքարը։ Եվ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին խորհրդարանի այս որոշումը հզոր մի հայտարարություն է», -ասված է կոնգրեսականների ուղերձում, որը նաև կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը ընդունել պատմական իրողությունը և ՝«կայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում»:

Փալոունի և Դոլդի ուղերձում ասված է նաև, թե ԱՄՆ-ն պետք է հորդորի Թուրքիային հաշվի նստել իր պատմության հետ և հրաժարվել աշխարհի պատմության մեջ ամենասարսափելի ողբերգությունը հերքող քաղաքականությունից։

Ուղերձով է հանդես եկել նաև կոնգրեսական Ադամ Շիֆը, ում խոսքերով, «Ցեղասպանությունը ճանաչելու այս քայլով Գերմանիան միանում է այն երկրներին, որոնք դատապարտում են 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում մեկ ես կես միլիոն հայերի սպանդը։ Գերմանիայում քվեարկությունը խիզախ քայլ է համարվում նաև այն պատճառով, որ այն Թուրքիայի հետ ներկայումս բանակցում է Եվրոպայից Թուրքիա փախստականներին տեղափոխելու հարցի շուրջ։ Այդ առումով, սա մի հստակ ուղերձ է, որ ցեղասպանության մասին ճշմարտության խոսքը չի կարելի լռեցնել, և որ ժամանակի շահը երբեք չի կարող արդարացնել Ցեղասպանության ուրացումը»:

Ադամ Շիֆի ուղերձն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Մեր Կոնգրեսը ևս պիտի ցուցաբերի թուրքական սպառնալիքներն անտեսելու կամք և սկզբունքները հարգելու բարոյական քաջություն»:

Scroll Up