Ամեն ինչ չափ ու սահման ունի…

Մարդկային հավաքականությունների մեջ մրցակցությունը որքան խթան է հանդիսացել տվյալ հավաքականության զարգացման համար, այնքան էլ պատճառներից մեկն է  հանդիսացել նրա թուլացումանը կամ երկփեղկումի…:

Մարդկային քաղաքական հավաքականությունը հանդիսացող կուսակցությունների պատմության մեջ միշտ եղել է մրցակցություն ոչ միայն տարբեր կուսակցությունների միջեւ, այլ միեւնույն կուսակցության մեջ էլ: Երբ այդ մրցակցությունը եղել է արդար հիմքերի վրա, այն սատարել է տվյալ կուսակցության վերելքին ու նրա ղեկավարության լճացումից զերծ մնալուն: Բայց երբ այդ մրցակցությունը հիմնված է զուտ անհատական, եսակենտրոն ու նեղ հաշիվների վրա, այդ ներքին հակասությունները, պայքարներն ու հակամարտությունները եղել են քանդիչ տվյալ կուսակցության ու հավաքականության համար:

Մեր կուսակցությունը անշուշտ անմասն չէ եղել այս երեւույթներեն, երբեմն ուրիշներից պակաս ու շատ հաճախ՝ ավելին: Մի երեւույթ, որ միշտ ցավ է պատճառել այս տողերը գրողիս:

Այս ցավը, սիրելի´ ընթերցող, երեկ գիշեր իմ մոտ դարձավ ավելի եւս սիրտ մորմոքող, երբ կարդացի ու լսեցի կուսակցական ներքին մի պայքարից ոչ հաղթական դուրս եկած մի կողմի մամուլի ասուլիսը, որ անցնելով տվյալ իրավիճակին հատուկ հոգեբանական բնական պոռթկումի չափն ու սահմանը, փորձում էր Հայրենի իշխանություններին ներառել տվյալ ներկուսակցական անիմաստ ու ամոթալի պայքարի մեջ, որն ուրիշ բանի չի ծառայի, բացի մեր սիրելի կուսակցությունը տկարացնելուց :

Այս սյունակիս միջոցով այս գիշեր կարձակե՛մ սրտագին մի կոչ՝ Հայրենի իշխանություններին ու նրա ներկայացուցիչներին զերծ պահելու մեր ներքին պայքարներից, մանավանդ Հայաստան-Արցախի համար ճակատագրական այս իրավիճակում: Ամեն ինչ չափ ու սահման ունի:

ՍԵԻԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up