Ահաբեկչական պայթյուն Ղամիշլիում. կա մեկ հայ վիրավոր

Մայիսի 21-ի երեկոյան 4 զինյալ ականավորված ահաբեկիչներ հարձակվել են Ղամիշլիի Մայամի թաղամասի վրա, ինչի հետևանքով մեկ հայ է վիրավորվել։ Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից:
Զինյալները տեղի բնակչության վրա կրակ բացելուց հետո իրենց կրած ականավորված գոտիները պայթեցնելով, ինքնասպան են եղել՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի եւ վիրավորների։ Նյութական վնասներից բացի, արձանագրվելեն երեք զոհ, տասնյակ վիրավորներ։ Վիրավորների թվում է նաև ազգությամբ հայ Խաչիկ Կարապետը, ով Ռաքքայից էր հաստատվել Ղամիշլիում։
Հիշեցնենք, որ այս բնակավայրն ամիսներ առաջ դարձյալ ահաբեկչական հարձակման էր ենթարկվել։