Իվետան ինձ համար առաջին տեղում է. Ֆիլիպ Կիրկորով (տեսանյութ)

Րոպեներ առաջ եվրատեսիլյան մամուլի կենտրոն ժամանեց հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, որը սիրով պատասխանեց NEWS.am STYLE-ի հարցերին:

Խոսելով մրցույթում իր ֆավորիտի մասին՝ Ֆիլիպը նշեց.

«Ինչպես արդեն ասել եմ՝ ինձ համար ֆավորիտ է Հայաստանի ներկայացուցիչը:  Նա շատ գեղեցիկ է ու տպավորիչ. Կարծում եմ՝ այս տարի դուք հաղթելու մեծ շանսեր ունեք, ինչպես յուրաքանչյուրն այստեղ: Իվետան  ինձ համար առաջին տեղում է. Բնական է՝ որպես պրոդյուսեր եւ Ռուսաստանի պատվիրակության անդամ՝ ես Սերգեյին եմ երկրպագում, հետո արդեն Իվետան է համարվում իմ ֆավորիտը»,-նշեց երգիչը, որի հետ ամբողջական զրույցը դիտեք տեսանյութում.

Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից

Scroll Up