Հաջողությո´ւն քեզ, Իվետա.բելգիահայերը սատարում են Իվետա Մուկուչյանին

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Բելգիայի «ՆՈՒԱՐԴ» մշակութային միության երիտասարդական կառույցի ղեկավար Շահնուր Մինասյանը միության քաջալերանքի խոսքն է հղում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանին:
«Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Սփյուռքի բոլոր համայնքերը հետևելու են «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը:
Բելգիայում գործող «ՆՈՒԱՐԴ» հայկական մշակութային միության անունից մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում երգչուհուն և հաջողություն մաղթում:
Բոլոր հնարավոր տարբերակներով աջակցելու ենք նրան քվեարկության հարցում, որպեսզի միահամուռ ուժերով հաղթանակի հասնենք:
Վստահ ենք, որ սիրելի երգչուհին արժանավայել կներկայացնի Հայաստանը և հպարտության պահեր կպարգևի մեզ: Հուսանք՝ եվրատեսիլյան հաջորդ երկիրը Հայաստանը կլինի: Հաջողությո´ւն քեզ, Իվետա»:
Հավելենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլին մեր երգչուհին հանդես կգա 07 համարի ներքո ,,LoveWave,, երգով: Շոուն ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով՝ այսօր, ժամը 23:00-ին: