Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը պատասխանել է Գարո Փայլանի անվտանգության վերաբերյալ նամակին

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը պատասխանել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանի նամակին` կապված թուրքական ﬔջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության խնդրի հետ:

Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից, պատասխան նամակում դեսպանատնից հայտնել են, թե տեղյակ են, որ հայ պատգամավորը ﬔկն է այն խորհրդարանականներից, ովքեր տուժել են ﬔջլիսի քննարկուﬓերից ﬔկի ժամանակ ծագած վիճաբանության հետևանքով: «Մենք կիսում ենք Ձեր մտահոգությունն առ այն, որ Թուրքիայում բնակվող բոլոր մարդիկ` անկախ կրոնական, էթնիկական, ազգային ծագուﬕց, պետք է կարողանան ազատորեն իրենց ձայնը բարձրացնել` առանց վախի կամ սպառնալիքի: Մեր Մարդու իրավունքների աﬔնամյա զեկույցում աﬔնայն մանրամասնությամբ նկարագրված են ԱՄՆ մտահոգությունները Թուրքիայի փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականության, ատելություն սերմանող հայտարարությունների, հարձակուﬓերի վերաբերյալ:

ԱՄՆ կառավարությունը հրապարակային և անձնական ուղիներով հաստատակամորեն բարձրացրել է այս մտահոգությունները Թուրքիայի կառավարության առաջ, և ﬔնք կշարունակենք հորդորել Թուրքիայի կառավարությանն ընդգծելու հատուկ սպառնալիքների դեմ ցանկացած քաղաքացու հավասար պաշտպանության իրավունքը` անկախ նրա էթնիկ կամ կրոնական պատկանելությունից»,- նշվում է պատասխան նամակում:

Scroll Up