Սբ. Գևորգի տոնը Ախալցխայի շրջանում

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի մայիսի 6-ին Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի բարձրունքներից մեկի վրա, որը կոչվում է Բուրալ, Սբ. Գեւորգ զորավարի մատուռի մոտ անցկացվում է մեծ տոնախմբություն: Այս մասին հայտնում է akhaltskha.net կայքը:

Սակայն, այս տարվա տոնախմբությունը հատուկ էր նրանով, որ Փոքր Պամաջ գյուղի զավակներ ու մեծ գործարար- բարերարներ Աշոտ եւ Արդավազդ Բաբոյանները (от Мартина ընկերության հիմնադիրները) տվյալ տոնախմբությունը վերածեցին մեծ խնջույք-տոնախմբության: Մի քանի օրվա ընթացքում Սբ. Գեւորգ զորավարի մատուռի մոտի շրջակա տարածքը վերածվեց խնջույքի համար նախատեսված դրախտի: Արագ կերպով կառուցվեցին բազմաթիվ բաց ամառանոց-տնակներ, որտեղ եւ բոլոր մարդիկ կարողացան ստանալ իրենց կողմից կազմակերպված հյուրասիրությունը:

Միջոցառումը, որի մեկնարկը տրվեց Սբ. Պատարագից հետո, ուներ նաեւ համերգային եւ սպորտային ծրագիր, որի ընթացքում Գրիգորի Եսայանը վատ եղանակի պատճառով կարողացավ երգել մի քանի երգ: Սպորտային մասում նախատեսված էր ըմբշամարտ, որի հաղթողներին տրվելու էր մեքենաներ, իսկ մասնակիցներին հեծանիվներ, սակայն ուժգին քամին եւ անձրեւը խափանեցին տվյալ ծրագրի ողջ գեղեցկությունը ու միջոցառման հիմնական մասը հետաձգվեց վաղվան:

Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբ Սահակյանի խոսքերով՝ նրենք ամեն տար մայիսի 6-ին Բուրալում Սբ. Պատարագից հետո կազմակերպում էին փոքրիկ միջոցառումներ, որի ժամանակ երիտասարդական կենտրոնի «Գոհանամք» համույթը հանդես էր գալիս տարբեր կատարումներով, իսկ բարերարների օգնությամբ կազմակերպվում էր մատաղ, սակայն այս տարվա տոնախմբության պատրաստվածությունը անհամեմատելի մեծ էր, որին մասնակցեց մի քանի հազար մարդ ամբողջ շրջանից: «Ցավոք եղանակը թույլ չտվեց, որ միջոցառումը լրիվությամբ տեղի ունենա, սակայն այն կշարունակվի նաեւ վաղը»,- ասաց Տեր Հակոբ Սահակյանը:

Scroll Up