Հայաստանում հաստատաված սիրիահայերի օգնությունը հայ զինվորներին

Հայաստանում հաստատված սիրիահայերը օրերս իրենց օժանդակությունն են ուղարկել Արցախ՝ հայ զինվորներին: Օգնությունը բեռնատար մեքենաներով Արցախ է հասցրել «Սիրիահայերի միութիւն»  հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Գևոն, որին ուղեկցել են մի քանի սիրիահայեր:

«Հայաստանում հաստատված սիրիահայերը, ինչպես բոլորը, ցանկանում էին իրենց հնարավորությունների սահամաններում աջակցել Արցախին, լինել Հայոց բանակի կողքից: Նրանք խնամքով հավաքել էին սնունդ, քաղցրավենիք, հագուստ, զինվորական կոշիկներ, նույնիսկ գումար էին տրամադրել»,- «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Գևոն և հավելեց, որ ապրիլի 30-ին, հանդիպելով ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին, համապատասխան մարմիներին են փոխանցել օժանդակությունը:

Ներսես Գևոն հավելեց նաև, որ ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից ջերմ ընդունելության են արժանացել, որը նրանց հայրենասիրական քայլի համար ԼՂՀ պաշտպանության նախարարության շնորհակալագիրն է հանձել:

Իր խոսքում «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահը շնորհակալություն հայտնեց նաև Ապարանից իրենց ուղեկցող տղաներին, որոնք պատրաստակամորեն  ողջ ճանապարհին օգնել են նրանց:

սիրիահայսիրիահայ1սիրիահայ2 սիրիահայ3սիրիահայ4սիրիահայ5

Scroll Up