Ծնողներս հորդորում էին գնալ Հայրենիք, այնտեղ ունենալ զավակ. սիրիահայ հայրենադարձ

Մոտ 16 տարի առաջ սիրիահայ Արծիվ Քիրազյանը Հալեպում աﬔնաառաջադեմ լուսանկարիչներից էր, սակայն 2000 թ. երեք օրով Հայաստան այցելելուց հետո նա որոշում կայացրեց ու տեղափոխվել ﬓալ հայրենիքում: Սիրիայում, Լիբանանում շատ լուսանկարիչներ էին նրան ճանաչում. նա լուսանկարում էր աﬔն ինչ` անգամ հավերժացրել է Դեր Զորում հայկական եկեղեցու բացումը, սակայն Հայաստանում այդ շրջանում լուսանկարչությունը դեռ շատ թույլ էր զարգացած:

2003 թ. վերջնական գալով Հայաստան՝ նա ստիպված եղավ փոխել մասնագիտությունը: Արծիվը կնոջ՝ Մանուշակի հետ նկատեց, որ Երևանում չկան մասնագիտացած ճաշարաններ, և սննդի մատուցման հանդեպ վերաբերմունքը շատ տարբեր էր: Այդպես ամուսինները որոշեցին բացել իրենց փոքրիկ ռեստորանն ու մարդկանց ծանոթացնել հայկական այնպիսի ուտեստների, որոնք գաղթից հետո մոռացվել են: Մանուշակը պատﬔց, որ հին հայկական ավանդական ճաշերը պատրաստել սովորել է ծնողներից. խոհարար դառնալու ﬕտք երբևէ չի ունեցել, Սիրիայում դա եղել է պարզապես հոբբի: «Շատ ուրախ ենք, որ հիմա մարդիկ տարբերելով են պատվիրում, ասենք Ուրֆայի կամ Տիգրանակերտի քեբաբ: Մենք էլ փնտրել, գտել ենք այնպիսի հին հայակական ճաշատեսակների պատրաստման եղանակներ, որ ամբողջ աշխարհում հատուկենտ մարդիկ ﬕայն գիտեն»,- «Արﬔնպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արծիվը:

Քիրազյանի խոսքով՝ բախուﬓերի սկսվելուց առաջ` 2000-ականների սկզբներին, արդեն պարզ էր, որ պատերազﬓ անխուսափելի է. մուսալմանների կողﬕց ագրեսիան ակնհայտորեն զգացնել էր տալիս, իսկ Արծիվը երեխաներին ուզում էր ﬔծացնել ապահով հայրենքում: «Նոր տանը հեշտ եմ հարմարվել, որովհետև գալու որոշումս վերջնական էր, ես եկել եմ առանց կասկածների»,- ասում է նա: Քիրազյանը նույնիսկ առաջարկներ է ստացել լուսանկարչությամբ զբաղվելու Ռուսաստանում, այնտեղ կառուցելու ավելի բարեկեցիկ ապագա, բայց նրա ﬔծագույն ցանկությունն էր ﬓալ հայրենի երկրում: Նա հիշում է ծնողների խոսքերն ու թե ինչպես էին դաստիարակում` գնալ հայրենիք, այնտեղ ունենալ զավակ: «Անգամ դպրոցական ծրագրում բոլոր հեղինակները շարունակ արծարծում են հայրենիքի թեման. ակամայից Հայաստան գալու ﬕտքը նստել է ենթագիտակցության ﬔջ»,- մանրամասնեց սիրիահայը:

Այնուաﬔնայնիվ, Քիրազյանների երեխաներին սկզբում բավականին դժվար էր Հայաստանում. Սիրիայում հայության համար հասարակական, մշակությային, հոգևոր կյանքն ավելի լավ էր կազմակերպված: Մանուշակը պատմում է, որ աﬔն ﬔկն ուներ իրեն հոգեհարազատ զբաղմունքը, և զբաղվածությունը ողջ օրվա ընթացքում ապահովված էր: Դրան հակառակ՝ Երևանում աﬔն ﬔկն իր խնդիրներն է հոգում, շփման ձգտում չկա: Արծիﬖ էլ ցավով է հաստատում, որ շատ հայեր ﬔկնում են Եվրոպա ու զբացվում այնտեղ ﬕ աշխատանքով, որից հրաժարվել են Հայաստանում. նրա համոզմամբ՝ կարևոր չէ, թե ինչ աշխատանք է, բայց դրանով ավելի լավ է զբաղվել հայրենիքում, ծառայել սեփական ժողովրդին: «Արդյունքում շատ հայեր կյանքի վերջին տարիներին են գալիս տեսնելու հայրենիքը: Անգամ եթե նրանք չեն գալիս, հայրենի հողը նրանց որդիներին է կանչում»,- կարծում է սիրիահայը: Ցավոք, վերջին տարիներին ամուսինների գործն ավելի է բարդացել, ֆինանսական խնդիրները՝ շատացել:

Ասում են, որ ներքաղաքական խնդիրներով պայմանավորված՝ կյանքը բոլորի համար է դժվարացել, ուստի ռեստորան հաճախողներն էլ պակասել են: Բացի այդ՝ շատացել են նորաբաց ռեստորանները, իսկ զբոսաշրջիկների թիվը պակասել է: «Հաճախորդների՝ այն էլ արտասահմանցիների նկատմամբ հարկավոր է ցուցաբերել յուրահատուկ մոտեցում, ապահովել դրական զգացուﬓեր, բայց դա չափազանց բարդ է, երբ երկիրդ ծանր վիճակում է»,- կարծում է Արծիվը:

Նրա կարծիքով` դա տարբեր ուժերի վարած սխալ քաղաքականության արդյունքն է, և հիմա Հայաստանին առաջնահերթ անհրաժեշտ է այդ բոլոր կողﬔրի ներգրավվածությունն ու համագործակցությունը` բարելավելու երկրի վիճակը: «Կառավարությունը պետք է ստեղծի համապատասխան պայմաններ սիրիահայերի համար, որպեսզի աﬔն ﬔկն իր ոլորտում աշխատելով օգնի զարգացնել այս երկիրը, ոչ թե հեռանալ ուրիշ տեղ: Անշուշտ, ﬔնք ցանկանում ենք ապրել անհոգ կյանքով, սակայն ուզում ենք, որ դա լինի ﬔր հայրենիքում: Ես այստեից չեմ գնա՝ ինչ ուզում է լինի»,- խոսակցության ավարտին ասաց Արծիվը:

Scroll Up