Եվրատեսիլ 2016-ի եզրափակիչը կհեռարձակվի նաեւ ԱՄՆ-ում ու Չինաստանում

Եվրոպա, Ասիա եւ այժմ նաեւ Ամերիկա։ Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթը շարունակում է ընդլայնվել եւ շուտով հասանելի կլինի նաեւ ԱՄՆ-ում բնակվողների համար։ Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2016-ի մրցույթի եզրափակիչ փուլն առաջին անգամ կցուցադրվի ԱՄՆ-ում։
ԵՀՄ-ն պայմանագիր է ստորոգել MTV, VH1 հեռուստաալիքների համար պատասխանատու Viacom’s Music & Entertainment Group-ի մաս կազմող ամերիկյան Logo ինտերնետ-բրենդի հետ, համաձայն որի՝ Եվրատեսիլ 2016-ի մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչ փուլը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի LogoTV.com-ում, ինչպես նաեւ LogoTV բջջային հավելվածում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տարի Եվրատեսիլը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաեւ Չինաստանում։ Այս պատասխանատվությունը ստանձնել է չինական Mango TV-ն։ Ճիշտ է, նախկինում չինացի օգտատերերը հնարավորություն ունեցել են դիտել մրցույթը, բայց առցանց։ Իսկ այս տարի առաջին անգամ կցուցադրվի նաեւ հեռուստատեսությամբ։