Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ֆրանսիացի սենատորների ու պատգամավորների պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ապրիլի 21-ի երեկոյան Անթիլիասի Մայրավանքի Վեհարանում ընդունել է Ֆրանսիայից Լիբանան ժամանած բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազﬕ ﬔջ էին մտնում սենատորներ, պատգամավորներ, մտավորականներ ու հոգևորականներ:
Պատվիրակությունը հաջորդաբար այցելելու է Լիբանան, Սիրիա, Իրաք և Միջին Արևելքի այլ երկրներ: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքը: Այցելության նպատակն է մոտիկից ծանոթանալ այդ երկրներում տեղի ունեցող վերջին զարգացուﬓերին և հատկապես քրիստոնեական համայնքների դիմագրաված դժվարություններին ու մարտահրավերներին:
Շուրջ ﬔկ ժամ տևած հանդիպման ընթացքում Արամ Ա կաթողիկոսը իր գնահատականը փոխանցեց Միջին Արևելքի ու մասնավորապես քրիստոնյաների ներկա դրությանն առնչվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հայտնել իր մտահոգությունը հրեական ու մասնավորապես հայ համայնքների հարցով: Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և Հայոց ցեղասպանության ճանաչման հրամայականին:
Նա պատասխանել է իրեն ուղղված հարցադրուﬓերին, ինչից հետո ներկաներն այցելել են Մայրավանքից ներս գտնվող Նահատակաց Մատուռ: