Պատրաստ ենք կռվել նաև հայրենիքում. սիրիահայ Ջիﬕի հաջողության ու նվիրուﬕ պատմությունը

Սիրիահայ Ջիﬕ Հաջարը Հայաստանը հիանալի երկիր է համարում լուսանկարչությամբ զբաղվելու համար: Նրա համոզմամբ՝ այստեղ բնությունն ուղղակի հիասքանչ է, աﬔն անկյունում կարելի է ﬕ գեղեցիկ նկար ստանալ: «Որտեղ էլ Հայաստանում կանգնես, գեղեցիկ պատկեր կստանաս, ստեղծագործելու, նկարելու համար տրամադրող ﬕջավայր է, իսկ դա շատ է օգնում գեղեցիկ լուսանկարներ ստանալու հարցում»,- ասում է նա:

Լուսանկարիչը, ով Հալեպից է, ասում է, որ Սիրիայում ևս կան գեղեցիկ վայրեր, բայց դրանց հասնելն ավելի ավելի բարդ է, քան, ասենք, Երևանից՝ Հայաստանի ցանկացած անկյուն: Ջիﬕն Հալեպից Հայաստան տեղափոխվել է 2014 թ. մարտին: Նա պատմում է, որ պատերազﬕ առաջին 2-3 տարիներին կնոջ հետ փորձել է դիմանալ պայմաններին, բայց ի վերջո նրանք ստիպված են եղել լքել Սիրիան: Սկզբում Ջիմﬕն Հայաստան է ուղարկել կնոջը, ապա 8 աﬕս անց ինքն է տեղափոխվել: Այդպես, Հայաստանում է ծնվել Ջիﬕի առաջին երեխան, ով արդեն 2 տարեկան է:

Ջիﬕն Հալեպում նույնպես զբաղվում էր լուսանկարչությամբ: Թե այնտեղ, թե Երևանում նա լուսանկարում է ուրախ հանդիսություններ, բայց տարբեր երկրներում նույն աշխատանքի ﬔջ զգում է որոշակի տարբերություններ: «Սիրիան բազմազգ ու բազմակրոն երկիր է, ուստի լուսանկարների բնույթը ինչ-որ առումով ավելի բազմազան էր»,- մանրամասնում է լուսանկարիչը «Արﬔնպրես»-ի հետ զրույցում:

Նա կարծում է, որ այդ հանգամանքով պայմանավորված՝ Հալեպում պետք է լինել ավելի ճարպիկ ու ճկուն: Երևանում Ջիﬕն հաճախ է նկարահանում ճանաչված ու անվանի մարդկանց, բայց խոստովանում է, որ երբեﬓ ոչ բոլորին է ճանաչում: Իր գործում Ջիﬕին օգնում են ևս 12 հոգի՝ լուսանկարիչներ, օպերատորներ ու մոնտաժողներ: Լուսանկարչի գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է. աշխատում է օրական 20 ժամ, այլ զբաղմունքի ժամանակ պարզապես չունի: Ազատ օրերին, երբ նկարելու ոչինչ չունի, անձամբ նստում և մշակում է լուսանկարները, տեսաշարերը:

«Քանի որ նկարում եմ տարբեր ուրախ առիթներով կազմակերպված ﬕջոցառուﬓեր ու հանդիսություններ, գրեթե աﬔն օր զբաղված եմ լինում, գործս ﬕշտ շատ է»,- նշում է սիրիահայը: Նա չի թաքցնում նաև, որ կրթությամբ լուսանկարիչ չէ, բայց շատ վաղուց է այս գործով զբաղվում՝ 22 տարի: Տարիների ընթացքում ինքնուրույն սովորել ու զարգացրել է իր ﬔջ եղած պոտենցիալը: Ջիﬕին իր աշխատանքից չի դժգոհում և փոխելու մտադրություն չունի. զբաղվում է իր սիրած գործով: Ցավում է ﬕայն, որ արդյունքում ընտանիքին տեսնելու ժամանակ շատ քիչ է ունենում: «Երեխայիս գրեթե ﬕշտ քնած եմ տեսնում, լավագույն դեպքում՝ ﬔկ ժամ»,- ասում է լուսանկարիչը: Նա նշեց, որ կինը կրթությամբ գրաֆիկ դիզայներ է և լուսանկարչության ոլորտում իրեն խորհուրդներով շատ է օգնում: Հիմա չի աշխատում, քանի որ խնամում է փոքրիկին. երեխան շատ չարաճճի է, արդեն եկող տարի գնալու է մանկապարտեզ: Սիրիահայ լուսանկարիչն ասում է, որ Երևանում իրեն գնահատված է զգում: «Եթե շնորհք ունես, էությամբ լավ մարդ ես ու արժեքավոր գործ ես անում, բոլորը շատ լավ կվերաբերվեն: Հայաստանի ժողովուրդն այդպիսինն է»,- կարծում է լուսանկարիչը:

Նա ասում է, որ Երևան տեղափոխվելիս ﬔծ խոչընդոտների ու դժվարությունների չի բախվել, բայց Հայաստանում աշխատելն ունի իր բարդությունները: «Այստեղ պետք է 3-4 հոգու փոխարեն աշխատել, որպեսզի հնարավոր լինի պահել ընտանիքը, ﬔքենա վարել ու գրասենյակ վարձել. աճելու համար ժամանակ է հարկավոր»,- բացատրում է նա: Այնուաﬔնայնիվ, Ջիﬕի լուսանկարչական ընկերությունը, որ գործում է արդեն 1,5 տարի, իր կարծիքով՝ ժամանակի ընթաքում թափ է հավաքել, և ինչն աﬔնակարևորն է՝ այստեղ նա իրեն հանգիստ ու տանն է զգում: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք Ջիﬕն իր ընտանիքի հետ ցանկություն չի ունեցել ﬔկնել Եվրոպա, ինչպես դա անում են հազարավոր սիրիացիներ: «Եվրոպա ﬔկնելիս մարդիկ փախտսական են դառնում, իսկ Հայաստանը ﬔր հայրենիքն է, ինչո՞ւ ստանալ փախստականի կարգավիճակ, եթե կարող ես վերադառնալ նախնիներիդ տուն»,- ասում է սիրիահայը: Անդրադառնալով շփման գծում վերջին շաբաթների ռազմական գործողություններին ու խիստ լարված իրավիճակին՝ լուսանկարիչն ասաց, որ նրանք պատերազմական վիճակի սովոր են:

«Այնտեղ արդեն կռվել ենք, պատրաստ ենք կռվել նաև ﬔր հայրենիքում: Դա ﬔզ չի խանգարի ﬓալ Հայաստանում»,- եզրափակեց Ջիﬕն: Լուսինե Ղազարյան

Scroll Up